21:53  ,  2 հուլիսի, 2024

Եվրո-2024․ Նիդերլանդների թիմը դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Նիդերլանդների հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ։ Մյունխենում տեղի ունեցած 1/8 եզրափակիչի նախավերջին խաղում հոլանդացիները 3:0 հաշվով հաղթեցին Ռումինիայի հավաքականին։

20-րդ րոպեին աչքի ընկավ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն (տեսանյութ

63-րդ րոպեին Կոդի Գակպոն եւս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։

83-րդ րոպեին Կոդի Գակպոյի փոխանցումից հետո Ռոնալդ Կումանի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Դոնիել Մալենը (տեսանյութ

Ավելացված երրորդ րոպեին էլ Դոնիել Մալենը ձեւակերպեց դուբլ՝ 3:0 (տեսանյութ):

Նիդերլանդների թիմը քառորդ եզրափակիչում կմրցի Ավստրիա - Թուրքիա դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում