06:58  ,  3 հուլիսի, 2024

Ամերիկայի գավաթ․ Ռաֆինյայի գոլը Բրազիլիային դուրս բերեց 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթում ավարտվեց խմբային փուլը։ Երրորդ տուրի հանդիպումներն անցկացրին D խմբում ընդգրկված թիմերը։

Բրազիլիայի հավաքականը 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց Կոլումբիայի հետ։

12-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան։

Կոլումբիային պարտությունից փրկեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» պաշտպան Դանիել Մունյոսի գոլն առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին։

Կոլումբիան 7 միավորով գրավեց առաջին տեղը։ Բրազիլիան 5 միավորով երկրորդն է։ Այս թիմերը կշարունակեն պայքարը քառորդ եզրափակիչում։

Բրազիլիայի մրցակիցը կլինի Ուրուգվայը, Կոլումբիայինը՝ Պանաման։

Խմբի մյուս խաղում Կոստա Ռիկան 2:1 հաշվով պարտության մատնեց Պարագվային եւ 4 միավորով գրավեց երրորդ տեղը։ Պարագվայը երեք պարտություն կրեց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս