08:11  ,  1 հուլիսի, 2024

Եվրո-2024. Օրվա հանդիպումները

Գերմանիայում անցկացվող ֆուտբոլային Եվրո-2024-ում հուլիսի 1-ին կշարունակվեն 1/8 եզրափակիչի հանդիպումները։

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Դյուսելդորֆում կմրցի Բելգիայի հետ։

Ֆրանկֆուրտում կհանդիպեն Պորտուգալիան ու Սլովենիան։

Այս զույգերի հաղթողները քառորդ եզրափակիչում կխաղան իրար դեմ։

Հիշեցնենք, որ արդեն ձեւավորվել է քառորդ եզրափակիչի երկու զույգ․ Իսպանիա - Գերմանիա, Անգլիա - Շվեյցարիա։

Եվրո-2024, 1/8 եզրափակիչ

Ֆրանսիա - Բելգիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

Պորտուգալիա - Սլովենիա՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում