07:37  ,  1 հուլիսի, 2024

Ամերիկայի գավաթ․ Վենեսուելան ու Էկվադորը 1/4 եզրափակիչում են, Մեքսիկան դուրս մնաց (տեսանյութ)

ԱՄՆ-ում ֆուտբոլի Ամերիկայի գավաթում երրորդ տուրի հանդիպումներն անցկացրին B խմբում ընդգրկված թիմերը։

Վենեսուելան 3:0 հաշվով հաղթեց Ջամայկային եւ 9 միավորով գրավեց առաջին տեղը։

49-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց մեքսիկական «Մազալտանի» հարձակվող Էդուարդ Բելյոն։ 56-րդ րոպեին Վենեսուելայի առավելությունը կրկնապատկեց մեքսիկական «Պաչուկայի» հարձակվող Խոսե Սալոմոն Ռոնդոնը։ 85-րդ րոպեին Կիեւի «Դինամոյի» հարձակվող Էրիկ Ռամիրեսը հաշիվը դարձրեց 3:0։

Խմբի մյուս խաղում Էկվադորն ու Մեքսիկան խաղացին ոչ ոքի՝ 0:0:

Երկու թիմերն էլ վաստակեցին 4 միավոր։ Գոլերի տարբերությամբ երկրորդ տեղը գրավեց Էկվադորը՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Մեքսիկան ու Ջամայկան (3 պարտություն) լքեցին պայքարը։

Քառորդ եզրափակիչում Վենեսուելան կխաղա Կանադայի, Էկվադորը՝ Արգենտինայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում