18:40  ,  28 հունիսի, 2024

«Բարսելոնան» կխաղա «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» եւ «Միլանի» հետ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» կմեկնի ԱՄՆ՝ մրցաշրջագայության։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հուլիսի 31-ին Օռլանդոյում կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Օգոստոսի 3-ին Նյու Ջերսիում կատալոնական թիմի մրցակիցը կլինի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը»։

Օգոստոսի 6-ին Բալթիմորում «Բարսելոնան» կխաղա Իտալիայի փոխչեմպիոն «Միլանի» հետ։

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» օգոստոսի 17-ին կհյուրընկալվի «Վալենսիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս