Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության նախավերջին տուրում Հայաստանի թիմը մրցեց Գերմանիայի թիմի հետ եւ հաղթեց 2,5:1,5 հաշվով։
Հաղթանակներ տարան Էմին Օհանյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը։ Ոչ ոքի խաղաց Բենիկ Ագասարովը։ Պարտվեց Էրիկ Գասպարյանը։
Հայաստանի թիմը 6 տուրից հետո 4,5 միավորով երկրորդն է եւ առաջատար Իսրայելից հետ է կես միավոր։
Վերջին տուրում Հայաստանի թիմի մրցակիցը կլինեն ավստրիացիները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում