22:39  ,  26 հունիսի, 2024

Եվրո-2024. Ուկրաինայի բացառիկ հականվաճումը

Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականը Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ դարձավ առաջին թիմը, որը խմբային փուլում վաստակեց 4 միավոր, սակայն չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ։

Եվրո-2024-ի E խմբում Ռումինիան, Բելգիան եւ Սլովակիան նույնպես վաստակեցին 4-ական միավոր եւ շարունակում են պայքարը փլեյ-օֆֆում։

Ուկրաինան խփած եւ բաց թողած գոլերի բացասական տարբերության (-2) հետեւանքով գրավեց վերջին տեղը։

C խմբում երրորդ տեղը գրաված Սլովենիան 3 միավորով է նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով