16:03  ,  26 հունիսի, 2024

Գրիզմանը գերազանցեց Տյուրամի եւ Ժիրուի ռեկորդային ցուցանիշը

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը 33-րդ հանդիպումն է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի հետ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում՝ դառնալով ազգային թիմի ռեկորդակիր։

Գրիզմանը մասնակցել է Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպմանը Լեհաստանի դեմ (1:1):

Գրիզմանն այդ ցուցանիշով գերազանցել է Լիլիան Տյուրամի եւ Օլիվիե Ժիրուի ցուցանիշը՝ 32-ական հանդիպում։ Հաջորդ տեղերում են Թիերի Անրին (28 խաղ) եւ Զինեդին Զիդանը (26 խաղ)։

Ֆրանսիայի հավաքականը դուրս է եկել Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում