11:37  ,  26 հունիսի, 2024

Արման Ծառուկյանը 3 ամսով կկրճատի իր որակազրկումը

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) 3 ամսով կկրճատի իր որակազրկումը՝ նկարահանվելով հակաբուլինգային տեսահոլովակում։

«Որակազրկումը հնարավոր է կրճատել եւ վերադառնալ վեց ամսից։ Արմանը կօգտվի այդ հնարավորությունից, որպեսզի հոկտեմբերին կարողանա դուրս գալ մրցասպարեզ»,- tass.ru-ին ասել է հայ մարզիկի մենեջեր Սայաթ Աբդրախմանովը։

ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Աթլետիկական հանձնաժողովը (NSAC) 9 ամսով որակազրկել է Արման Ծառուկյանին  Լաս Վեգասում տեղի ունեցած UFC 300 մրցաշարի ժամանակ միջնամատ ցույց տված երկրպագուի վրա հարձակվելու համար։ Արման Ծառուկյանը նաեւ տուգանվել է 25 հազար դոլարով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում