11:01  ,  26 հունիսի, 2024

Եվրո-2024․ Սլովենիան առաջին անգամ դուրս եկավ խոշոր մրցաշարի փլեյ-օֆֆ (ֆոտո)

Ֆուտբոլի Սլովենիայի հավաքականն առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրում Սլովենիան 0:0 հաշվով ոչ ոքի խաղաց Անգլիայի հետ եւ C խմբում 3 միավորով գրավեց երրորդ տեղը։

Սլովենիան ապահովեց տեղը լավագույն արդյունքով երրորդ տեղ գրաված թիմերի քառյակում, որը դեռ վերջնական ձեւավորված չէ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով