10:07  ,  26 հունիսի, 2024

Մալենի ինքնագոլն ամենաարագն է Եվրոպայի առաջնություններում (տեսանյութ)

Նիդերլանդների հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Դոնիել Մալենի ինքնագոլը Ավստրիայի թիմի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում ամենաարագն է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ, հաղորդում է Squawka-ն։

Մալենը սեփական դարպասը գրավել է 5,38 րոպեին (տեսանյութ)։ Ավստրիայի հավաքականը հաղթել է 3:2 հաշվով եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ։

Եվրոպայի առաջնություններում Նիդերլանդների հավաքականն առաջին անգամ գրավեց սեփական դարպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով