07:54  ,  26 հունիսի, 2024

Ամերիկայի գավաթ․ Լաուտարո Մարտինեսի գոլը հաղթանակ բերեց Արգենտինային (տեսանյութ)

ԱՄՆ-ում ընթացող Ամերիկայի գավաթի խմբային փուլի երկրորդ տուրում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը մրցեց Չիլիի թիմի հետ եւ առավելության հասավ 1:0 հաշվով։

88-րդ րոպեին միակ գոլը խփեց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Արգենտինայի հավաքականը երկու հաղթանակից հետո նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր։

A խմբի մյուս խաղում Կանադայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Պերուի թիմին։

74-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիական «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեւիդը։

Կանադան 3 միավորով երկրոդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում