Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի թիմը մրցեց լեհերի հետ եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։
Էմին Օհանյանն ու Բենիկ Ագասարովը խաղացին ոչ ոքի։ Արսեն Դավթյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը պարտվեցին։
18 թիմերի պայքարում Հայաստանի թիմը 3,5 միավորով կիսում է երրորդ-չորրորդ տեղերը Սլովենիայի հետ։
Առաջատարներն են Լեհաստանն ու Իսրայելը, որոնք վաստակել են 4-ական միավոր։
Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։
Ֆոտո՝ ՀՇՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում