16:57  ,  25 հունիսի, 2024

Լեգենդար բռնցքամարտիկի որդին ինքնասպան է եղել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնս կրտսերը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է կրտսեր որդու ինքնասպանության մասին։

«Ցավոք, իմ որդի Դեանդրեն շաբաթ օրն ինքնասպան է եղել։ Շնորհակալ եմ, որ Աստված թույլ տվեց ինձ ուրբաթ երեկոյան վերադառնալ տուն, որպեսզի նա իր կյանքի վերջին գիշերն անցկացնի ընտանիքի եւ ինձ հետ։

Ես գիտեմ, որ հիմա շատ մարդիկ ծանր ժամանակներ են ապրում, բայց ոչինչ չարժի սեփական կյանքն ընդհատելու համար։ Աստված տվել է կյանքը, Աստված էլ պետք է այն վերցնի»,- գրել է Ջոնսը։

Ջոնսն ունի երեք որդի։ Կրտսեր որդին 32 տարեկան էր։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում