18:15  ,  28 հունիսի, 2024

Եվրո-2024․ 1/8 եզրափակիչի առաջին 4 հանդիպումների մրցավարները

ՈւԵՖԱ-ն նշանակել է Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի առաջին չորս հանդիպումների մրցավարներին։

Հունիսի 29-ին Շվեյցարիա - Իտալիա հանդիպման գլխավոր մրցավարը կլինի լեհ Շիմոն Մարցինյակը, Գերմանիա - Դանիա մրցախաղինը՝ անգլիացի Մայք Օլիվերը։

Հունիսի 30-ին ֆրանսիացի Ֆրանսուա Լետեկսիեն կսպասարկի Իսպանիա - Վրաստան հանդիպումը, թուրք Ումուտ Մելերը՝ Անգլիա - Սլովակիա դիմակայությունը։

Հունիսի 29

Շվեյցարիա - Իտալիա` 20։00 (Երեւանի ժամանակ)

Գերմանիա - Դանիա` 23։00

Հունիսի 30

Անգլիա - Սլովակիա՝ 20։00  

Իսպանիա - Վրաստան 23։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս