16:57 25 հունիսի, 2024Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնս կրտսերը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է կրտսեր որդու ինքնասպանության մասին։
«Ցավոք, իմ որդի Դեանդրեն շաբաթ օրն ինքնասպան է եղել։ Շնորհակալ եմ, որ Աստված թույլ տվեց ինձ ուրբաթ երեկոյան վերադառնալ տուն, որպեսզի նա իր կյանքի վերջին գիշերն անցկացնի ընտանիքի եւ ինձ հետ։
Ես գիտեմ, որ հիմա շատ մարդիկ ծանր ժամանակներ են ապրում, բայց ոչինչ չարժի սեփական կյանքն ընդհատելու համար։ Աստված տվել է կյանքը, Աստված էլ պետք է այն վերցնի»,- գրել է Ջոնսը։
Ջոնսն ունի երեք որդի։ Կրտսեր որդին 32 տարեկան էր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.