15:10  ,  25 հունիսի, 2024

«Նոան» մեկնել է Սերբիա (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի գլխավորությամբ գտնվում է Սերբիայում՝ ուսումնամարզական հավաքի, որի շրջանակում կանցկացնի նաեւ ընկերական հանդիպումներ, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը:

«Նոան» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին  Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիայի» դեմ, որի արգելքը հաղթահարելու դեպքում, երկրորդ փուլում կմցրի Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերեսի» հետ։ 

Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 11-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով