22:52  ,  24 հունիսի, 2024

Եվրո-2024-ի մրցախաղի ժամանակ դեմքի ոսկորների կոտրվածքներ ստացած Վարգան վիրահատվել է

Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի Շոտլանդիա - Հունգարիա հանդիպման ժամանակ դեմքի ոսկորների կոտրվածներ եւ ուղեղի ցնցում ստացած հունգարացի հարձակվող Բարնաբաշ Վարգան հաջողությամբ վիրահատվել է Շտուտգարտում, հաղորդում է Հունգարիայի հավաքականի մամուլի ծառայությունը։ Երկու օրից նա դուրս կգրվի հիվանդանոցից։

Երկրորդ խաղակեսում Վարգան ցատկելիս բախվել էր շոտլանդացիների դարպասապահին։ Մի քանի րոպե նա չէր կարողանում շարժվել։ Վարգային թթվածնային դիմակով, պատգարակի վրա դուրս էին բերել խաղադաշտից։

Հունգարիայի հավաքականը հաղթել էր 1:0 հաշվով եւ պահպանում է երրորդ տեղից 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում