14:47  ,  24 հունիսի, 2024

Եվրո-2024. Տոնի Կրոսի ռեկորդային ցուցանիշը

Գերմանիայի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը Եվրոպայի առաջնությունների ռեկորդ է գրանցել։ Խմբային փուլի երեք հանդիպումներում նա կատարել է 324 ճշգրիտ փոխանցում, հաղորդում է Opta-ն:

Տոնի Կրոսը բարելավել է իր ռեկորդը, որը սահմանել էր Եվրո-2016-ի խմբային փուլում՝ կատարելով 323 ճշգրիտ փոխանցում։

Երրորդ ցուցանիշը պատկանում է իսպանացի Չավիին։ Եվրո-2012-ի խմբային փուլում նա կատարել էր 317 ճշգրիտ փոխանցում։

Տոնի Կրոսը Եվրո-2024-ից հետո կավարտի ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Գերմանիայի հավաքականը դուրս է եկել 1/8 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում