12:35  ,  24 հունիսի, 2024

«Բարսելոնան» ու ՊՍԺ-ն շնորհավորել են Մեսիին ծննդյան օրվա առթիվ (տեսանյութ)

«Բարսելոնան» եւ Փարիզի ՊՍԺ-ն շնորհավորել են աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիին ծննդյան օրվա առթիվ։ Լեգենդար ֆուտբոլիստը հունիսի 24-ին նշում է 37-ամյակը։

Մեսին կատալոնական ակումբում հանդես է եկել 2000-2021 թվականներին, այնուհետեւ երկու տարի ներկայացրել է ֆրանսիական ՊՍԺ-ն, 2023 թվականից էլ խաղում է «Ինտեր Մայամիում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ դեկտեմբեր։ Մեսին հայտարարել է, որ ակումբային կարիերան կավարտի «Ինտեր Մայամիում»։

Մեսին Իսպանիայի 10-ակի չեմպիոն է, 7-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն, Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր, 8 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»։

Եվրոպական Չեմպիոնների լիգան եւ իսպանական Լա Լիգան նույնպես շնորհավորել են Մեսիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում