11:31  ,  24 հունիսի, 2024

Հայաստանի թիմը հաղթեց իռլանդացիներին (տեսանյութ)

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականն ամերիկահայ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ երկրորդ հաղթանակը տարավ Լոս Անջելեսում անցկացված միջազգային ընկերական մրցաշարում։

Հայ բասկետբոլիստները 92:91 հաշվով առավելության հասան իռլանդացիների նկատմամբ՝ նվաճելով մրցաշարի տիտղոսը։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 26 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին եւ կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 89:57 հաշվով պարտության էր մատնել Գվատեմալայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English