23:31  ,  23 հունիսի, 2024

Մ-17 ԵԱ․ Գրիգոր Ղազարյանը՝ փոխչեմպիոն

Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը  երկամարտի 306կգ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։

Պոկում վարժությունում Ղազարյանը բարձրացրեց 138 կգ եւ արժանացավ փոքր բրոնզե մեդալի։ Հրում վարժությունում գրանցեց 168 կգ արդյունք եւ արժանացավ այս վարժության փոքր արծաթե մեդալի։

Ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանի գլխավորած պատանեկան հավաքականը Մ17 Եվրոպայի առաջնությունում նվաճեց 2 ոսկե, 1 արծաթե եւ 5 բրոնզե մեդալներով։

Պատանիների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է նաեւ 61 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը։ Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում հավաքել է 234 (107+127) եւ նվաճել երեք ոսկե մեդալները:

Եվրոպայի երկրորդ ոսկե մեդալը նվաճել է 86 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը երկամարտոի 301 կգ (140+161) արդյունքով:  Առանձին վարժություններում արժանացել է նաեւ երկու փոքր ոսկե մեդալներին։

Տղաների հավաքականից երկամարտի բրոնզե մեդալակիրներ են դարձել Նարեկ Գրիգորյանը, Վոլոդյա Սարգսյանը եւ Աշոտ Գասպարյանը:

67 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը երկամարտում գրանցել է  264 կգ արդյունք (119+145) կգ։  55 կգ քաշային Վոլոդյա Սարգսյանի երակամարտի արդյունքը 217 կգ է (95+122)։

81 կգ քաշային Աշոտ Գասպարյանը երկամարտում հավաքել է  288 կգ (129+159):

Աղջիկների հավաքականից բրոնզե մեդալներ են նվաճել Քրիստինե Բաբայանը (40 կգ)  եւ Մերի Միսակյանը (64 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում