21:00  ,  23 հունիսի, 2024

Լոնդոն․ Խաչանովն ու Ֆրիցը պարտվեցին եզրափակիչում

Աշխարհի 22-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովն ու աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցը պարտություն կրեց Լոնդոնի ATP-500 մրցաշարի զուգախաղի եզրափակիչում։

Նրանց մրցակիցներն էին բրիտանացիներ Նիլ Սկուպսկին ու Մայքլ Վինուսը, որոնք առավելության հասավ 4:6, 7:5 (7:5), 10:8 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 19 րոպե։

Այս մրցաշարի մենախաղում Խաչանովը մեկնարկում պարտվել էր ամերիկացի Սեբաստիան Կորդային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում