20:43  ,  23 հունիսի, 2024

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները՝ Հալեի մրցաշարի հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները նվաճեց Գերմանիայի Հալե քաղաքում անցկացված ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում իտալացի թենիսիստը մրցեց աշխարհի 9-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 7:6 (10:8), 7:6 (7:2): Պայքարը տեւեց 1 ժամ եւ 49 րոպե։

Հալեի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,2 միլիոն եվրո էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով