08:50  ,  23 հունիսի, 2024

Ամերիկայի գավաթ․ Մեքսիկայի եւ Վենեսուելայի հաղթանակները (տեսանյութ)

ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խմբային փուլի առաջին տուրում Մեքսիկայի հավաքականը Հյուսթոնում մրցեց Ջամայկայի հետ եւ հաղթեց 1:0 հաշվով։ Միակ գոլը 69-րդ րոպեին խփեց մեքսիկական «Մոնտերեյի» պաշտպան Խերարդո Արտեագան։

B խմբում Մեքսիկան 3 միավորով երկրորդն է։ Առաջատարը Վենեսուելան է, որը Սանտա Կլարայում 2:1 հաշվով առավելության հասավ Էկվադորի նկատմամբ։

22-րդ րոպեին հեռացվեց Էկվադորի թիմի եւ բրազիլական «Ինտերնասիոնալի» հարձակվող Էներ Վալենսիան։

40-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Էկվադորի հավաքականի եւ անգլիական «Բրայթոնի» հարձակվող Ջերեմի Սարմիենտոն։

64-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց պորտուգալական «Ֆամալիկաոյի» հարձակվող Ջոնդեր Կադիսը։ 74-րդ րոպեին Վենեսուելայի հաղթական գոլը խփեց մեքսիկական «Մասատլանի» հարձակվող Էդուարդ Բելյոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում