02:01  ,  23 հունիսի, 2024

Մբապեն 2 գոլ է խփել եւ 2 գոլային փոխանցում կատարել

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի խաղացողների մի մասը մասնակցել է ընկերական հանդիպման գերմանական «Պադերբորնի» դեմ։ Խաղադաշտ է դուրս եկել նաեւ 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որը եղել է պաշտպանիչ դիմակով։ Նա խփել է երկու գոլ, կատարել է երկու գոլային փոխանցում, հաղորդում է TNT Sports-ը։

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում՝ Ավստրիայի դեմ խաղում (1:0) քթի վնասվածք ստանալուց հետո Մբապեն բաց էր թողել երկրորդ տուրի հանդիպումը Նիդերլանդների դեմ (0։0)։

Ֆրանսիան ու Նիդերլանդները 4-ական միավորով D խմբի առաջատարներն են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում