12:02  ,  22 հունիսի, 2024

Հայաստանի հավաքականը հաղթեց Գվատեմալային (տեսանյութ)

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականն ԱՄՆ-ում անկցացվող ընկերական մրցաշարում հանդիպել է Գվատեմալայի հավաքականի հետ եւ առավելության է հասել 89:57 հաշվով։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 21 միավոր, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի թիմը հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 23-ին՝ Crescenta Valley High School-ում։ Մրցակիցը Իռլանդիայի հավաքականն է: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան ժամը 4։00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում