13:12  ,  22 հունիսի, 2024

Դեշամ․ Կձգտենք շտկել իրավիճակը հաջորդ խաղում

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է 0:0 հաշվով ոչ ոքին Նիդերլանդների դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում։

«Ցավոք, մեզ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։ Շատ ինտենսիվ խաղ էր։ Ես գոհ եմ մեր տղաների ցուցադրած որակներից, բայց հիասթափված եմ դարպասի մոտ ոչ բավարար արդյունավետությունից։

Կարելի է դրականը քաղել այս հանդիպումներից։ Պետք է հաշվի առնել, որ Ավստրիան ու Նիդերլանդները բարձր մակարդակի ուժեղ թիմեր են։ Բայց ակնհայտ է, որ հաղթանակների համար գոլեր են պետք։ Մենք կզբաղվենք դրանով եւ կձգտենք շտկել իրավիճակը հաջորդ խաղում եւ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր»,- Դեշամի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Երկու խաղից հետո Ֆրանսիան ու Նիդերլանդները D խմբում ունեն 4-ական միավոր։ Խմբային փուլի վերջին տուրում Ֆրանսիան կմրցի Լեհաստանի, Նիդերլանդները՝ Ավստրիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում