11:07  ,  22 հունիսի, 2024

Մբապեն ՊՍԺ-ից պահանջում է 100 միլիոն եվրո

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն թիմից հեռացած ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին պարտք է մոտ 100 միլիոն եվրո, հաղորդում է L'Equipe-ը։

Այս տարվա ապրիլից 25-ամյա ֆուտբոլիստը չի ստացել պայմանագրով նախատեսված աշխատավարձն ու բոնուսները։

Մբապեի փաստաբանները պաշտոնական գրությամբ դիմել են ՊՍԺ-ին՝ պահանջելով մարել պարտքը։

Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում անվճար տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։ Անցած տարվա ամռանը փարիզյան ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ ֆուտբոլիստի հետ հասել են համաձայնության մինչեւ 2025 թվականը համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։ Կողմերը նաեւ պայմանավորվել էին, որ Մբապեն անվճար չի հեռանա՝ ակումբի ֆինանսական հավասարակշռությունը չվնասելու համար։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում