09:05  ,  22 հունիսի, 2024

Եվրո-2024. Օրվա հանդիպումները

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում հունիսի 22-ին կավարտվի խմբային փուլի երկրորդ տուրը։

F խմբում Վրաստանի հավաքականը կմրցի չեխերի, Թուրքիան՝ Պորտուգալիայի հետ։

Առաջին տուրում Վրաստանը 1:3 հաշվով պարտվել է թուրքերին։ Պորտուգալիան 2:1 հաշվով հաղթել էր չեխերին։

E խմբում կմրցեն Բելգիայի եւ Ռումինիայի հավաքականները։

Առաջին տուրում Բելգիան 0:1 հաշվով պարտվել էր Սլովակիային, որը երկրորդ տուրում 1:2 հաշվով պարտվել է ուկրաինացիներին։

Հունիսի 22

F խումբ

Վրաստան - Չեխիա՝ 17:00 (Երեւանի ժամանակ)

Թուրքիա - Պորտուգալիա՝ 20:00

E խումբ

Բելգիա - Ռումինիա՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով