00:54  ,  22 հունիսի, 2024

Եվրո-2024. Նիդերլանդներն ու Ֆրանսիան խաղացին ոչ ոքի

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում մրցեցին Նիդերլանդների եւ Ֆրանսիայի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը գոլ խփել չկարողացան։

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն քթի վնասվածքի պատճառով հանդիպմանը չմասնակցեց։ Նա մնաց պահեստայինների նստարանին։

Առաջին տուրում Նիդերլանդները 2:1 հաշվով հաղթել էին լեհերին, Ֆրանսիան 1:0 հաշվով պարտության էր մատնել Ավստրիային։

D խմբում երկու տուրից հետո Նիդերլանդներն ու Ֆրանսիան ունեն 4-ական միավոր, Ավստրիան՝ 3 միավոր։ Լեհաստանը երկու պարտություն է կրել եւ զրկվել է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս