Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Ավստրիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթանակ տարավ լեհերի նկատմամբ։
9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ավստրիայի հավաքականի եւ հոլանդական «Ֆեյենորդի» պաշտպան Գերնոտ Տրաուները (տեսանյութ)։
30-րդ րոպեին պատասխան գոլը խփեց թուրքական «Բաշակշեհիրի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը (տեսանյութ)։
66-րդ րոպեին ավստրիացիներին առաջ մղեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Կրիստոֆ Բաումգարտները (տեսանյութ)։
78-րդ րոպեին 11-մետրանոցից Ավստրիայի թիմի երրորդ գոլը խփեց Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը (տեսանյութ)։
D խմբում Ավստրիայի հավաքականը 3 միավորով երրորդն է, Լեհաստանը երկու պարտությունից հետո վերջինն է։ Խմբի երկրորդ տուրի մյուս խաղում կմրցեն Ֆրանսիան ու Նիդերլանդները, որոնք ունեն 3-ական միավոր։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Եվրո-2024, D խումբ, երկրորդ տուր
Լեհաստան - Ավստրիա՝ 1:3
Կշիշտոֆ Պյոնտեկ, 30 - Գերնոտ Տրաուներ, 9, Կրիստոֆ Բաումգարտներ, 66, Մարկո Արնաուտովիչ, 78, 11մ
Level in Berlin after 45 minutes...#EURO2024 | #POLAUT pic.twitter.com/tWJnTelg6W
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 21, 2024
A stellar performance from Baumgartner @Vivo_GLOBAL | #EUROPOTM pic.twitter.com/1vadlKDtAI
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 21, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում