20:24  ,  21 հունիսի, 2024

ATP-500․ Խաչանովը Ֆրիցի հետ դուրս եկավ զուգախաղի կիսաեզրափակիչ

Աշխարհի 22-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ դուրս եկան Լոնդոնում անցկացվող ATP-500 մրցաշարի կիսաեզրափակիչ զուգախաղում։

Խաչանովն ու Ֆրիցը 7:6 (7:1), 7:6 (7:3) հաշվով պարտության մատնեցին այս մրցաշարում առաջին համարը ստացած Ռոհան Բոպանա (Հնդկաստն) - Մեթյու Էբդեն (Ավստրալիա) զույգին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 20 րոպե։

Լոնդոնի մրցաշարի մենախաղում Խաչանովը մեկնարկում պարտվել էր ամերիկացի Սեբաստիան Կորդային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով