18:54  ,  21 հունիսի, 2024

Եվրո-2024․ Ուկրաինայի կամային հաղթանակը (տեսանյութ)

Եվրո-2024-ին խմբային փուլի երկրորդ տուրում Ուկրաինայի հավաքականը Դյուսելդորֆում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Սլովակիայի թիմի նկատմամբ։

17-րդ րոպեին աչքի ընկավ չեխական «Սլավիայի» հարձակվող Իվան Շրանցը (տեսանյութ), որի գոլի շնորհիվ սլովակներն առաջին տուրում 1:0 հաշվով հաղթել էին Բելգիային։

54-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Կիեւի «Դինամոյի» կիսապաշտպան Միկոլա Շապարենկոն (տեսանյութ

80-րդ րոպեին Ուկրաինայի հաղթական գոլը խփեց իսպանացի «Վալենսիայի» հարձակվող Ռոման Յարեմչուկը (տեսանյութ

Ուկրաինան 3 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, Սլովակիան նույնքան միավորով երրորդն է։ 

Առաջին տուրում Ուկրաինան 0:3 հաշվով պարտվել էր ռումինացիներին, որոնք գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով