17:48  ,  21 հունիսի, 2024

Եվրո-2024. Սլովակիան առաջին խաղակեսում հաղթեց ուկրաինացիներին (տեսանյութ)

Եվրո-2024-ին խմբային փուլի երկրորդ տուրում մրցում են Սլովակիայի եւ Ուկրաինայի հավաքականները, որոնք ընդգրկված են E խմբում։ 

Դյուսելդորֆում ընթացող հանդիպման առաջին խաղակեսից հետո 1:0 հաշվով հաղթում է Սլովակիայի թիմը։

17-րդ րոպեին աչքի ընկավ չեխական «Սլավիայի» հարձակվող Իվան Շրանցը (տեսանյութ), որի գոլի շնորհիվ սլովակներն առաջին տուրում 1:0 հաշվով հաղթել էին Բելգիային։

Սլովակիա․ Դուբրավկա, Գանցկո, Շկրինյար, Վավրո, Պեկարիկ, Դուդա, Լոբոտկա, Կուցկա, Հարասլին, Բոժենիկ, Շրանց։

Ուկրաինա․ Տրուբին, Տիմչիկ, Մատվիենկո, Մուդրիկ, Բրաժկո, Սուդակով, Յարմոլենկո, Շապարենկո, Զաբարնի, Զինչենկո, Դովբիկ։

Առաջին տուրում Ուկրաինան 0:3 հաշվով պարտվել էր ռումինացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով