17:02  ,  21 հունիսի, 2024

Մեսի․ ԱԱ-ին մասնակցությունս կախված կլինի, թե ինչպես կդասավորվեն գործերս

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին չի բացառել, որը կմասնակցի 2026թ․ աշխարհի առաջնությանը։

Մեսին 7-րդ անգամ մասնակցում է Ամերիկայի գավաթին։ Առաջին խաղում արգենտինացիները 2:0 հաշվով հաղթել են կանադացիներին, Մեսին անցկացրել է 35-րդ հանդիպումն Ամերիկայի գավաթում՝ դառնալով ռեկորդակիր այդ ցուցանիշով։

«Այո, սա իմ վերջին Ամերիկայի գավաթն է։ 2026թ․ աշխարհի առաջնությունում կձգտենք պաշտպանել տիտղոսը։ ԱԱ-ին մասնակցությունս կախված կլինի, թե ինչպես կդասավորվեն գործերս։ Այս պահին ես ինձ լավ եմ զգում»,- Մեսիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։

Մեսիի պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ դեկտեմբեր։ Նա հայտարարել էր, որ ամերիկյան ակումբը կլինի վերջինն իր կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում