16:12  ,  21 հունիսի, 2024

Աբրահամ Խաշմանյանը դարձյալ գլխավորեց «Ալաշկերտը»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնում դարձյալ նշանակվել է Արբահամ Խաշմանյանը, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։ Նա փոխարինել է այս շաբաթ պաշտոնից հեռացած Վահե Գեւորգյանին։

56-ամյա մասնագետը «Ալաշկերտը» գլխավորել է նաեւ 2017-2018-ին։

Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ «Ալաշկերտն» երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ էլ նվաճել է Հայաստանի գավաթը և սուպերգավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով