15:41  ,  21 հունիսի, 2024

Ուելսի հավաքականը հեռացրեց Փեյջին, որը թիմին 64 տարում առաջին անգամ դուրս էր բերել ԱԱ

Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է Ռոբ Փեյջին, հաղորդում է կազմակերպության կայքը։

49-ամյա մասնագետը Ուելսի հավաքականը գլխավորում էր 2020թ․ նոյեմբերից եւ 64 տարում առաջին անգամ թիմին դուրս էր բերել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Եվրո-2020-ում Ուելսի հավաքականը հասել էր 1/8 եզրափակիչ։

Ուելսի հավաքականին չէր հաջողվել նվաճել Եվրո-2024-ի ուղեգիր, հունիսին էլ ընկերական հանդիպումներում 0:0 հաշվով էր խաղացել Ջիբրալթարի հետ, 0:4 հաշվով պարտվել Սլովակիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում