00:54  ,  21 հունիսի, 2024

Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Իտալիային եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականը նվաճեց Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Խմբային փուլի երկրորդ տուրում Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը մրցեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Իտալիայի հավաքականի հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով։

55-րդ րոպեին Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց Իտալիայի հավաքականի եւ իտալական «Բոլոնիայի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին (տեսանյութ

Իսպանիան 9 հարված կատարեց դարպասին, 8 սեյվ կատարեց Իտալիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։ Իտալիան միայն մեկ հարված կատարեց Ունայ Սիմոնի («Աթլետիկ Բիլբաո») պաշտպանած դարպասին։

B խմբում Իսպանիան 6 միավորով գրավեց առաջին տեղը, Իտալիան 3 միավորով երկրորդն է։ Ալբանիան ու Խորվաթիան ունեն 1-ական միավոր։

Առաջին տուրում Իսպանիան 3:0 հաշվով հաղթել էր Խորվաթիային, Իտալիան 2:1 հաշվով պարտության էր մատնել Ալբանիային։

1/8 եզրափակիչի ուղեգիր առաջինը նվաճել էր Գերմանիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով