00:54 21 հունիսի, 2024Իսպանիայի հավաքականը նվաճեց Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Խմբային փուլի երկրորդ տուրում Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը մրցեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Իտալիայի հավաքականի հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով։
55-րդ րոպեին Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց Իտալիայի հավաքականի եւ իտալական «Բոլոնիայի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին (տեսանյութ)։
Calafiori own goal breaks deadlock#EURO2024 | #ESPITA pic.twitter.com/XcGFdpKCSv
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 20, 2024
Իսպանիան 9 հարված կատարեց դարպասին, 8 սեյվ կատարեց Իտալիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։ Իտալիան միայն մեկ հարված կատարեց Ունայ Սիմոնի («Աթլետիկ Բիլբաո») պաշտպանած դարպասին։
Donnarumma #EURO2024 | #ESPITA pic.twitter.com/zquZAvg5eQ
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 20, 2024
B խմբում Իսպանիան 6 միավորով գրավեց առաջին տեղը, Իտալիան 3 միավորով երկրորդն է։ Ալբանիան ու Խորվաթիան ունեն 1-ական միավոր։
Առաջին տուրում Իսպանիան 3:0 հաշվով հաղթել էր Խորվաթիային, Իտալիան 2:1 հաշվով պարտության էր մատնել Ալբանիային։
1/8 եզրափակիչի ուղեգիր առաջինը նվաճել էր Գերմանիան։
Spain through to the round of 16 as group winners #EURO2024 | #ESPITA pic.twitter.com/BDj2p5N1nu
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 20, 2024
Spain qualify as Group B winners #EURO2024 pic.twitter.com/ViL2lEAGkt
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 20, 2024
Congrats, @willliamsssnico!#EURO2024 | #ESPITA | @SpainIsFootball pic.twitter.com/burm2av985
— UEFA EURO 2024 DE (@EURO2024DE) June 20, 2024
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.