Մենք միտումնավոր թույլ տվեցինք «Նորշելանդին» խփել երկրորդ գնդակը, նոյեմբերի 20-ին կայացած Չեմպիոնների լիգայի՝ «Նորդշելանդ» - «Շախտյոր» (2։5) խաղից հետո հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Տեսա, որ Ադրիանոն մեն-մենակ է դուրս գալիս դարպասապահի դեմ։ Չհասկացա, թե ինչ էր դա։ Իմ գործը չէ մեկնաբանել մրցակցի խաղը, իսկ Լուիս Ադրիանոն իր գործն արեց։ Ադրիանոյի խփած գոլից հետո «Նորդշելանդի» ֆուտբոլիստները ցանկանում էին ապացուցել, որ դա արդար խաղ չէր եւ այդ կերպ չի կարելի վարվել։ Երկրորդ գոլը մենք միտումնավոր բաց թողեցինք. դա թիմի որոշումն էր։ Մենք ցանկացանք վերականգնել արդարությունը։ Արդյունքում մենք խփեցինք նաեւ երրորդ, չորրորդ եւ 5-րդ գոլերը»,- 23-ամյա Մխիթարյանի խոսքը փոխանցում է terrikon.com-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:01 , 27 սեպտեմբերի
00:51 , 27 սեպտեմբերի 
00:42 , 27 սեպտեմբերի
00:09 , 27 սեպտեմբերի
22:19 , 26 սեպտեմբերի
22:13 , 26 սեպտեմբերի 
21:51 , 26 սեպտեմբերի
21:22 , 26 սեպտեմբերի
19:29 , 26 սեպտեմբերի
18:43 , 26 սեպտեմբերի