09:33 21 նոյեմբերի, 2012Մենք միտումնավոր թույլ տվեցինք «Նորշելանդին» խփել երկրորդ գնդակը, նոյեմբերի 20-ին կայացած Չեմպիոնների լիգայի՝ «Նորդշելանդ» - «Շախտյոր» (2։5) խաղից հետո հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Տեսա, որ Ադրիանոն մեն-մենակ է դուրս գալիս դարպասապահի դեմ։ Չհասկացա, թե ինչ էր դա։ Իմ գործը չէ մեկնաբանել մրցակցի խաղը, իսկ Լուիս Ադրիանոն իր գործն արեց։ Ադրիանոյի խփած գոլից հետո «Նորդշելանդի» ֆուտբոլիստները ցանկանում էին ապացուցել, որ դա արդար խաղ չէր եւ այդ կերպ չի կարելի վարվել։ Երկրորդ գոլը մենք միտումնավոր բաց թողեցինք. դա թիմի որոշումն էր։ Մենք ցանկացանք վերականգնել արդարությունը։ Արդյունքում մենք խփեցինք նաեւ երրորդ, չորրորդ եւ 5-րդ գոլերը»,- 23-ամյա Մխիթարյանի խոսքը փոխանցում է terrikon.com-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.