00:42  ,  27 սեպտեմբերի, 2026

Իսպանիան հաղթեց «Ուեմբլիում», 41-ամյա Մոդրիչի գոլը նպաստեց Խորվաթիայի հաղթանակին (տեսանյութ)

Ազգերի լիգայի առաջին տուրում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում հյուրընկալվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիային եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմից աչքի ընկան Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը, Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալեքս Բաենան, հաղթական գոլը խփեց «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Միկել Օյարսաբալը։

Անգլիայի գոլերը խփեցին «Բարսելոնայի» հարձակվող Էնթոնի Գորդոնը եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։

Խմբի մյուս խաղում Խորվաթիայի հավաքականը հյուրընկալվեց Չեխիային եւ հաղթեց 2:1 հաշվով «Միլանի» 41-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչի եւ ամերիկյան «Օռլանդո Սիթիի» հարձակվող Մարկո Պաշալիչի գոլերի շնորհիվ։

Ազգերի լիգա, առաջին տուր

A լիգա, երրորդ խումբ

Անգլիա - Իսպանիա՝ 2։3 (տեսանյութ)

Էնթոնի Գորդոն, 36, Հարի Քեյն, 40 - Լամին Յամալ, 2, Ալեքս Բաենա, 60, Միկել Օյարսաբալ, 74

Չիրացրած 11մ՝ Հարի Քեյն (Անգլիա), 54

Չեխիա - Խորվաթիա՝ 1:2 (տեսանյութ)

Ադամ Կարաբեց, 54 - Լուկա Մոդրիչ, 47, Մարկո Պաշալիչ, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news