Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվեց «Նորդշելանդին»: 24-րդ րոպեին հաշիվը բացեց Մորտեն Նորստրանը: 2 րոպե անց Լուիս Ադրիանոն հավասարեցրեց հաշիվը: Բրազիլացի հարձակվողը խախտեց Fair Play-ի կանոնները: Վիլիանը գնդակը վերադարձնում էր դանիացիներին, սակայն Ադրիանոն տիրացավ գնդակին եւ այն ուղարկեց մրցակցի դարպասը: Եւս երեք րոպե անց դանիացիները կրկին առաջ անցան հաշվի մեջ: Սակայն 44-րդ րոպեին Մխիթարյանի հարվածից հետո դարպասապահը գնդակը հետ մղեց Վիլիանի ոտքերի մոտ, եւ բրազիլացին նորից հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում Վիլիանը եւս մեկ անգամ, իսկ Լուիս Ադրիանոն երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 5:2:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Մխիթարյանը մի քանի լավ հնարավորություն ուներ գրավելու մրցակցի դարպասը:
Թուրինի «Յուվենտուսը» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Չելսիին»: Գոլերի հեղինակ դարձան Ֆաբիո Կվալյարելյան, Սեբաստիան Ջովինկոն եւ Արտուրո Վիդալը:
Այս տուրից հետո E խմբի մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է «Շախտյորը», որը դուրս եկավ փլեյ-օֆֆ: «Յուվենտուսը» ունի 9 միավոր, իսկ «Չելսին»` 7:
Չեմպիոնների լիգա. խմբային փուլ
E խումբ
«Նորդշելանդ» – «Շախտյոր»` 2:5
Մարտին Նորտստրան, 24, Կասպեր Լորենցեն, 29 – Լուիս Ադրիանո, 26, 53, 81, Վիլիան, 44, 50
«Յուվենտուս» - «Չելսի»` 3:0
Ֆաբիո Կվալյարելիա, 38, Արտուրո Վիդալ, 61,Սեբաստիան Ջովինկո, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի