Երևանի Tashir Arena-ում շարունակվում է խառը մարտարվեստների (MMA) ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC) միջազգային մեծ երեկոն: Ավարտվեցին նախնական մենամարտերը, որոնցում հաղթանակ տարամ բացառապես հայ մարտիկները:
65,8 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Արտեմ Գալաչյանը, որը երրոդ ռաունդում խեղդող հնարքով պարտության մատնեց Իրանի ներկայացուցիչ Շահին Ֆաթհոլլահին:
70,3 կգ քաշային կարգում Լեոն Մանվելյանցը երրորդ ռաունդում ջախջախեց իրանցի Մեհրան Փայմարդին:
61.2 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արտակ Բալայանը երրորդ ռաունդում կանգնած դրությունում խեղդող հնարքով հաղթանակի հասավ Մեհդի Բաբախանի նկատմամբ:
65,8 կգ քաշային կարգում Տիգրան Նազարյանը մենամարտի մեկնարկից մեկ րոպե անց կրկին խեղդող հնարքով հաղթանակի հասավ Յասեր Յասինի նկատմամբ (Իրան):
70,3 կգ քաշային Արսեն Ավտիսյանը տպավորիչ հաղթանակ տարավ Ամիր Աթա Սեյլաբադի նկատմամբ:
65,8 կգ քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, եզդի Ռաֆիկ Ավդոյանը ժամանակից շուտ հաղթեց Արեֆ Անսարին (Իրան):
61.2 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Նարեկ Առուշխանյանը, որն իր հաղթանակը նվիրեց 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակին, քանի որ 2020 թ. սեպտեմբերի 26-ին եղել է զոհված զինվորների վերջին անվանականչը:
70.3 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսել Ալեքսանյանը պարտության մատնեց իրանցի Մոհամմադ Ռեզա Մողադասիին:
Տաշիր Արենայում մեկնարկել են գլխավոր մենամարտերը՝
Երեկոյի գլխավոր մենամարտում Սուրեն Պետրոսյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլա Վոլկովի հետ։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:19 , 26 սեպտեմբերի
22:13 , 26 սեպտեմբերի 
21:51 , 26 սեպտեմբերի
21:22 , 26 սեպտեմբերի
19:29 , 26 սեպտեմբերի
18:43 , 26 սեպտեմբերի 
18:35 , 26 սեպտեմբերի
15:36 , 26 սեպտեմբերի 
15:23 , 26 սեպտեմբերի
15:11 , 26 սեպտեմբերի