00:09  ,  27 սեպտեմբերի, 2026

Հայաստան - Չեռնոգորիա հանդիպման մրցավարները

Հաստատվել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C2 խմբի երկրորդ տուրի Հայաստան - Չեռնոգորիա հանդիպման սպասարկող անձնակազմը։ Այն Իսպանիայից է։

Գլխավոր մրցավարը Խոսե Լուիս Մոնտերո Մունուերան է, նրա օգնականներն են Դիեգո Սանչես Ռոխոն ու Ադրիան Դիաս Գոնսալեսը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

VAR-ի մրցավարներն են Միգել Անխել Օրտիս Արիասն ու Վալենտին Գոմեսը։ 4-րդ պաշտոնյան Միգել Սեսմա Էսպինոսան է։

Հայաստան - Չեռնոգորիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին Երեւանում եւ կմեկնարկի 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news