21:39  ,  11 հունիսի, 2024

«Ինտերը» երկարաձգեց պայմանագիրը Նիկոլո Բարելայի հետ

Իտալիայի չեմպիոն «Ինտերը» երկարաձգեց պայմանագիրը իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի հետ, հաղորդում է միլանյան ակումբի կայքը։

27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։ Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2026թ․ հունիս։

Նիկոլո Բարելան 2019 թվականից է հանդես գալիս «Ինտերում»։ Իտալիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 37 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Նիկոլո Բարելայի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում