20:23  ,  10 հունիսի, 2024

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Ինդոնեզիա

Հայաստանի հավաքականի 32-ամյա կոլումբացի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն տեղափոխվել է Ինդոնեզիայի «Մալութ Յունայթեդ»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի ինստագրամյան էջը։

Նրա նախորդ ակումբը Երեւանի «Ալաշկերտն» էր, որի կազմում վարձակալությամբ անցկացրեց ավարտված մրցաշրջանի երկրորդ կեսը։ Անգուլոյի տրանսֆերային իրավունքը պատկանում էր Երեւանի «Արարատ-Արմենիային», որի հետ պայմանագիրն ավարտվել է հունիսին։

«Մալութ Յունայթեդը» նվաճել է Ինդոնեզիայի ուժեղագույնների լիգայի ուղեգիր։

2020 թվականին Հայաստանի քաղաքացիություն ստացած Վբեյմար Անգուլոն ազգային թիմում մասնակցել է 10 հանդիպման, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում