09:07  ,  10 հունիսի, 2024

Դի Մարիայի գոլը հաղթանակ բերեց Արգենտինայի թիմին (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը Չիկագոյում (ԱՄՆ) ընկերական հանդիպում անցկացրեց Էկվադորի հավաքականի հետ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։

40-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալական «Բենֆիկայի» հարձակվող Անխել Դի Մարիան։

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին խաղադաշտ դուրս եկավ 56-րդ րոպեին՝ փոխարինելով Դի Մարիային։

Մինչեւ Ամերիկայի գավաթի մեկնարկը (հունիսի 20) Արգենտինայի հավաքականը հունիսի 15-ի ընկերական հանդիպում կանցկացնի Գվատեմալայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում