01:23  ,  9 հունիսի, 2024

Իսպանիայի կամային հաղթանակը՝ 5:1 (տեսանյութ)

Եվրո-2024-ին պատրաստվող Իսպանիայի հավաքականը հյուրընկալեց Հյուսիսային Իռլանդիայի թիմին եւ կամային հաղթանակ տարավ 5:1 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին հյուրերից աչքի ընկավ անգլիական «Սանդերլենդի» պաշտպան Դենիել Բալարդը։

Իսպանիայի հավաքականից դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին։ Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան, ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը եւ «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Միկել Օյարսաբալը։

Եվրո-2024-ի խմբային փուլում Իսպանիան կխաղա Խորվաթիայի (հունիսի 15), Իտալիայի (հունիսի 20) եւ Ալբանիայի (հունիսի 24) հետ։

Ընկերական հանդիպում

Իսպանիա - Հյուսիսային Իռլանդիա՝ 5:1 (տեսանյութ)

Պեդրի, 12, 29, Ալվարո Մորատա, 18, Ֆաբիան Ռուիս, 35, Միկել Օյարսաբալ, 60 - Դենիել Բալարդ, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում